Խաղողի մթերման դիմաց պարտքը 4 անգամ կրճատվել է

29.11.2016 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ասել է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է:

Այս մասին Իգնատի Առաքելյանն ասել է վարչապետի հետ ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում՝ ներկայացնելով կատարված աշխատանքները:

Նախարարը, մասնավորապես, նշել է, որ սեպտեմբերին առկա 820 մլն դրամից ընկերությունների պարտքը գյուղացիական տնտեսություններին հասել է 211 մլն դրամի:

Միջոցառումներ են ձեռնարկվել գյուղմթերքի իրացման, Հայաստանից Իրան մսաթմերքի արտահանման, պարարտանյութերի, սերմերի դիմաց նախկինում կուտակված պարտքերի հավաքագրման ուղղությամբ:

Հանդիպումներ են կազմակերպվել նաեւ բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ծրագրերի  խթանման նպատակով:

Դիտում՝ 2144
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai