«Գյուղացիներին ունեցած պարտքերը պետք է վճարել առաջնահերթ»

13.10.2016 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր նշել է, որ գյուղացիներին ունեցած պարտքերը անհրաժեշտ է վճարել առաջնահերթ:

Այս մասին Իգնատի Առաքելյանն ասել է կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացրած՝ Արարատի մարզի մի շարք համայնքների խաղողագործների հետ հանդիպմանը, որին ներկա է եղել նաեւ «Վինար» ընկերության տնօրեն Ավետիք Գալստյանը:

«Վինար»-ն ունի դեռեւս 2015թ. մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորություններ գյուղացիների նկատմամբ:

Նախարարի հետ հանդիպմանը գյուղացիները նշել են, որ «Վինար»-ի ամենաշատ պարտքերը բաժին են ընկնում Քաղցրաշեն եւ Այգեզարդ համայնքներին:

Գյուղնախարարը խնդրի շուտափույթ լուծման նպատակով առաջարկել է ընկերության տնօրենին վաճառել պահեստավորված սպիրտը եւ վճարել գյուղացիների պարտքերը, ինչին Ավետիք Գալստյանը դրական է արձագանքել:

Բացի այդ, գյուղացիները նշել են, որ ունեն վարկային պարտավորություններ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում, գումարները չստանալու պաճառով չեն կարողանալու կատարել առաջիկա ամսվա վճարումները եւ խնդրել են այդ հարցում նույնպես աջակցել:

Նախարարը գյուղացիների ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել բանկի  գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ եւ խնդրել է քննարկել մինչեւ վերոնշյալ գործարքի կնքումը գյուղացիների վարկերի հետաձգման հնարավորությունը:

Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է վերահսկողություն իրականացնել նշված գործընթացի նկատմամբ, որպեսզի «Վինար» ընկերությունը սեղմ ժամկետներում վճարի գյուղացիների պարտքերը:

Իգնատի Առաքելյանը նաեւ նշել է, որ այդ գործընթացի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի համայնքապետերին` գյուղացիներին իրազեկելու նպատակով:

Դիտում՝ 5445
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo