ՀԾԿՀ-ն մտադիր է մոտ 3 դրամով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը

13.06.2016 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նախատեսում է 2,58 դրամով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:

Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ հունիսի 10-ին կայացած հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԾԿՀ-ն որոշել էր սեփական նախաձեռնությամբ վերանայել էլեկտրաէներգիայի գործող սակագները՝ նվազման ուղղությամբ:

ՀԾԿՀ նոր հաշվարկներով՝ 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում՝ բնակչության) համար գործող ցերեկային սակագինը, որը 1 կՎտժ-ի համար կազմում է 48,78 դրամ, նախատեսվում է նվազեցնել մինչև 46,2 դրամ (-5,3%), իսկ գիշերայինը՝ 38,78 դրամից դարձնել 36,2 դրամ (-6,7%):

Հանձնաժողովը նախատեսում է շուրջ 3 դրամով նվազեցնել նաեւ 6 (10), 35 եւ 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները:

Սեղմել նկարի վրա՝  աղյուսակը մեծացնելու համար


«Հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման եւ արտահանման հաշվեկշիռը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման անհրաժեշտությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, էլեկրաէներգետիկական շուկային ծառայություններ մատուցողների եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սակագների վերաբերյալ իր հաշվարկները»,- մեկնաբանել են ՀԾԿՀ-ում:

Հունիսի 15-ին՝ ժամը 16:00-ին, հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հարցը կքննարկի սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ:

Դիտում՝ 3277
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai