ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ կվերանայի էլեկտրաէներգիայի սակագները

02.05.2016 | 17:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կվերանայի էլեկտրաէներգիայի գործող սակագները, հաղորդում է ՀԾԿՀ պաշտոնական կայքը:

«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման եւ արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման անհրաժեշտությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները եւ, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց»,- հաղորդում է ՀԾԿՀ կայքը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 7-ին ՀՀ եւ ՌԴ վարչապետների հանդիպման արդյունքում ստորագրվել էր Հայաստանի համար բնական գազի նոր սակագնի վերաբերյալ համաձայնագիր, ըստ որի՝ գինը $165-ից իջեցվել էր մինչեւ $150` 1000 խմ համար:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էլ օրերս ՀԾԿՀ-ին ներկայացրած հայտում առաջարկել էր ամսական մինչեւ 10 հազ. խմ սպառող բաժանորդների համար գործող 1 խմ/156 դրամը փոխարինել 1 խմ/146,7 դրամ սակագնով:

Դիտում՝ 5387
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai