Հայտնի են ֆինանսաբանկային համակարգի լավագույն շախմատիստները

24.11.2015 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տիգրան Պետրոսյանի անվան Երեւանի Շախմատի տանը նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ֆինանսաբանկային համակարգի շախմատի առաջնությունը՝ նվիրված Բանկային աշխատողի օրվան:

Ինչպես հաղորդում են ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժնից, առաջնությանը մասնակցել են 78 շախմատիստներ 19 կազմակերպություններից:

Առաջնության թիմային պայքարում առաջին տեղը եւ հաղթողի գավաթը նվաճել է ԿԲ թիմը հետեւյալ կազմով՝ Արմեն Սաֆարյան, Դավիթ Մկրտումյան եւ Լուսինե Թորոսյան:

Երկրորդ տեղը զբաղեցրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը՝ Գարիկ Գեւորգյան, Հարություն Քալաշյան եւ Սուրեն Զաքարյան:

Երրորդ տեղում հայտնվել է Արարատբանկի թիմը՝ Դավիթ Պետրոսյան, Արտյոմ Պետրոսյան եւ Հակոբ Նազարյան:

Անհատական խաղում առաջնության հաղթող է ճանաչվել Յունիբանկի ներկայացուցիչ Հովհաննես Արզումանյանը: Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավել են Արմեն Սաֆարյանը ՀՀ ԿԲ-ից ու Տիգրան Գյոզալյանը՝ Առէքսիմբանկից:

Կանանց հաշվարկում ֆինանսաբանկային համակարգի լավագույն շախմատիստուհի է ճանաչվել Լուսինե Թովմասյանը՝ ԿԲ-ից:

Վետերան մասնակիցներից լավագույն արդյունք ցույց է տվել Գեւորգ Թադեւոսյանը՝ Արմսվիսբանկից:

Բոլոր հաղթողները պարգեւատրվել են պատվոգրերով, դրամական մրցանակներով:

Դիտում՝ 17772
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai