Շնորհավորում ենք բանկերի աշխատակիցներին տոնի առթիվ

20.11.2015 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Հայաստանում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։

22 տարի առաջ՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, ինչը առիթ հանդիսացավ հետագայում նշել այս օրը որպես բանկային համակարգի աշխատողի օր։

Հարգելի բանկիրներ, Մեդիամաքսի եւ Banks.am-ի անունից շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում ենք գործնական հաջողություններ, քաջ առողջություն, ընտանեկան ջերմություն, խաղաղ երկինք եւ լավատեսություն:

Յուրաքանչյուր բանկի՝ վստահելի գործընկերոջ համբավը մեծապես կախված է աշխատանքի նկատմամբ ձեր նվիրվածությունից, հաճախորդների հետ հարաբերություններում խորհրդատուի դիրքերից հանդես գալու կարողությունից:

Վստահ ենք՝ ձեր մասնագիտական կարողությունները մշտապես ուղղված կլինեն մեր երկրի բարօրությանը եւ կներառեն նոր մոտեցումներ՝ սրընթաց զարգացումներին համընթաց:   

Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը՝ ուղղված ոլորտի ձեռքբերումների եւ խնդիրների լուսաբանմանը եւ պատրաստ ենք քննարկել ու միասին իրագործել համագործակցության ամենատարբեր ձեւաչափեր:

Մաղթում ենք ձեզ տոնական տրամադրություն եւ առաջարկում վերհիշել դրամի ստեղծման պատմությունը:

Դիտում՝ 25319
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai