Ամփոփվել են բանկերի ՄՌ մասնագետների մրցույթի արդյունքները

19.11.2015 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի լավագույն մասնագետ» թեմայով մրցույթում հաղթել է Հայէկոնոմբանկի աշխատակից Գայանե Հովհաննիսյանը:

Մրցույթի երկրորդ տեղը կիսել են Հայէկոնոմբանկի եւ «Ֆինքա» վարկային կազմակերպության աշխատակիցներ Արուս Զուրաբյանը եւ Կատյա Մանվելյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Վարկային կազմակերպությունների միության աշխատակից Լենա Մամիկոնյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության (ՃՀՄ) նախաձեռնությամբ եւ ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ այսօր կազմակերպված մրցույթին մասնակցել են ոլորտի մի շարք աշխատակիցներ:

Մրցույթին մասնակցել են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Հայէկոնոմբանկը, Արցախբանկը, Հայբիզնեսբանկը, Հայաստանի վարկային կազմակերպությունների միությունը, «Ֆինքան», «Արեգակը» եւ «Հայինկասացիան»:

Մասնակիցներին բաժանվել է ԿԲ մասնագետների կազմած 25 հարցից բաղկացած հարցաթերթիկ: Արդյունքում 25-բալանոց սանդղակով ժյուրին գնահատել է մասնակիցներին:

Հաղթողները մրցանակների են արժանացել ՀՀ ԿԲ-ի եւ ՃՀՄ-ի կողմից:

ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը շնորհավորել է մասնակիցներին Բանկի աշխատողի օրվա առթիվ եւ հույս հայտնել, որ նման մրցույթները շարունակական բնույթ կկրեն: ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանն էլ նշել է, որ միջոցառման հիմնական նպատակը բանկերի աշխատակիցների միջեւ նոր շփման եզրեր ստեղծելն է:

2003-ից նոյեմբերի 22-ը ՀՀ-ում նշվում է որպես Բանկային աշխատողի օր:

Դիտում՝ 35751
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai