Ֆինանսական ոլորտի ՄՌ մասնագետների միջեւ մրցույթ կանցկացվի

18.11.2015 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախաձեռնությամբ ֆինանսական ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների միջեւ մրցույթ կանցկացվի:

Ինչպես Banks.am-ին հայտնել է միության  նախագահ Լաուրա Հակոբյանը, մրցույթը կանցկացվի վաղը:

Բանկի աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպվող մրցույթը ենթադրում է գրավոր հարցաշար, որում ընդգրկված կլինեն ոլորտին ու մասնագիտությանը վերաբերող հարցեր:

Մրցույթի հաղթողի մրցանակը կսահմանի ՀՀ Կենտրոնական բանկը, որը ժյուրիի կազմում ներկայացուցիչ կունենա:

Լաուրա Հակոբյանի փոխանցմամբ՝ մրցույթին կմասնակցի 5 բանկ, 5 վարկային կազմակերպություն եւ «Հայինկասացիան»:

Հիշեցնենք, որ 2003թ. ՀՀ կառավարությունը նոյեմբերի 22-ը հայտարարել է Բանկային աշխատողի օր:

Դիտում՝ 4013
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai