Նաիրիտցիների աշխատավարձը կվճարվի «առաջիկա երկու օրվա ընթացքում»

30.07.2015 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ առաջիկա մեկ-երկու օրերին կվճարվեն «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը:

«Բոլոր փաստաթղթային ձեւակերպումներին զուգահեռ, ընթանում է «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի վճարման աշխատանքները»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ աշխատավարձերի վճարմանը խանգարող որեւէ հանգամանք չկա, այդ թվում՝ ֆինանսական:

Հուլիսի 16-ին գործադիրը խոստացել էր մինչեւ ընթացիկ ամսվա վերջ կատարել աշխատավարձերի ամբողջական վճարում: Իսկ նախնական պայմանավորվածության համաձայն, գործարանի աշխատակիցների աշխատավարձերը պետք է վճարվեին մինչեւ հուլիսի 15-ը:

Դիտում՝ 2882
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai