Նաիրիտցիների աշխատավարձի պարտքը կմարվի մինչեւ հուլիսի 15-ը

09.06.2015 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչեւ 2015 թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ամբողջ պարտքը վճարելու համար:

Այս մասին վարչապետն ասել է այսօր՝ «Նաիրիտ»-ի մի խումբ աշխատակիցների հետ հանդիպմանը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարվել է ձեւավորել հանձնաժողով, որը կզբաղվի աշխատավարձերի հաշվարկման ու ճշգրտման հարցերով, եւ մինչեւ ս.թ. հուլիսի 15-ը աշխատավարձի ամբողջ պարտքը կվճարվի:

«Կառավարությունը շահագրգռված է, որ «Նաիրիտ» գործարանն աշխատի: Մենք պատրաստ ենք քննարկել «Նաիրիտ»-ի վերագործարկման յուրաքանչյուր ողջամիտ, հիմնավոր ու իրատեսական առաջարկ եւ հնարավորության դեպքում աջակցել դրա կյանքի կոչմանը»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Դիտում՝ 6933
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai