ՎԶԵԲ-ը Հայաստանում տնտեսական անկում է կանխատեսում

14.05.2015 | 18:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2015թ. Հայաստանում տնտեսության 1.5% անկում է կանխատեսում, իսկ 2016թ.՝ 1% աճ:

Այս մասին ասված է ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ. մայիս 2015» կանխատեսման մեջ:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարին հրապարակված զեկույցում ՎԶԵԲ-ը 2015թ. Հայաստանում տնտեսության լճացում (ստագնացիա) էր կանխատեսել՝ 0% աճ: 

«Հայաստանի տնտեսության աճը դանդաղել է 2015թ. սկզբին՝ պայմանավորված դրամական փոխանցումների եւ արտահանման ծավալների կրճատմամբ: Իրական ՀՆԱ-ի աճը, ամենայն հավանականությամբ, 2015թ. կլինի բացասական: 2014թ. վերջին հայկական դրամը կտրուկ, սակայն սահուն արժեզրկումից հետո կայունացավ՝ դրամավարկային կայուն քաղաքականության եւ Կենտրոնական բանկի միջամտության շնորհիվ»,- ասված է ՎԶԵԲ-ի մայիսյան զեկույցում:

Բանկում նշում են, որ չնայած 2015թ. մարտին ՀՀ-ի կողմից եվրոպարտատոմսերի հաջող թողարկմանը՝ նույն ամսվա վերջի տվյալներով՝ արտարժույթի պահուստները 25%-ով զիջում էին մեկ տարի առաջվա ցուցանիշին, որը համարժեք է ներմուծման 3.5 ամսվա ծավալին:

Ինչ վերաբերում է 2016թ., ապա արագ տնտեսական վերականգնման հեռանկարները կախված կլինեն արտաքին միջավայրից՝ հատկապես Ռուսաստանից, նշում են ՎԶԵԲ-ում: Այս մասին օրերս Երեւանում տված ասուլիսի ընթացքում հայտարարել էր նաեւ ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին:

ՎԶԵԲ-ը վերանայել է նաեւ Ռուսաստանի տնտեսական անկման ցուցանիշը` այն բարելավելով 0.3 տոկոսային կետով. հունվարյան կանխատեսմամբ 2015թ. Ռուսաստանում տնտեսական անկումը կարող էր կազմել 4.8%, նոր կանխատեսմամբ` 4.5%: 2016թ. համար կանխատեսվել է 1,8% տնտեսական անկում: 

Բանկի փորձագետները Վրաստանում 2015թ. կանխատեսում են 2.3%, իսկ 2016թ.՝ 2.6% աճ:

Ադրբեջանում 2015թ. եւ 2016թ. կանխատեսվում է 1,5%, իսկ Թուրքիայում՝ 3% աճ:

Բելառուսում 2015թ. բանկը կանխատեսում է 2.5% անկում, իսկ 2016 թ.՝ 0% աճ: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա 2015թ. այստեղ կանխատեսվում է 7.5% անկում, իսկ 2016թ.` 3% աճ:

ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսի բացառիկ հարցազրույցը Banks.am-ի հետ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 4734
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai