ՎԶԵԲ-ը Հայաստանում տնտեսության լճացում է կանխատեսում

19.01.2015 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2015թ. Հայաստանում տնտեսության լճացում (ստագնացիա) է կանխատեսում:

Այս մասին ասված է բանկի՝ այսօր հրապարակած «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ» կանխատեսման մեջ:

2014թ. սեպտեմբերին բանկի փորձագետները 2015թ. համար Հայաստանում տնտեսության 3,5% աճ էին կանխատեսել:

«2015թ. Հայաստանում եւ Մոլդովայում մենք տնտեսական աճի կանգ ենք կանխատեսում: Այս երկրների՝ անկում գրանցելու ռիսկը բարձր է՝ կապված տարածաշրջանում տնտեսական աճի դանդաղեցման եւ Ռուսաստանում 2015թ. ակնկալվող բացասական տնտեսական աճի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը այդ երկրների առեւտրային եւ ֆինանսական առաջնային գործընկերն է, ինչպես նաեւ դրամական փոխանցումների աղբյուրը»,- ասված է ՎԶԵԲ-ի զեկույցում:

Ըստ զեկույցի՝ ռուբլու արժեզրկումն ավելացրել է ճնշումը Ռուսաստանի առեւտրային գործընկերների վրա: Այս տեսանկյունից առավելագույն անկումն արձանագրվել է Բելառուսում, Թուրքմենստանում եւ Հայաստանում: Ղազախստանը դեռ զերծ է մնացել դեվալվացիայից:

Բանկը Ռուսաստանում 2015թ. համար ակնկալում է ՀՆԱ-ի 4,8% անկում:

ՎԶԵԲ փորձագետները Վրաստանում 2015թ. կանխատեսում են 4,2%, Ադրբեջանում՝ 1,5%, Թուրքիայում՝ 3% աճ: Բելառուսում կանխատեսվում է 1,5%, Ուկրաինայում՝ 5% անկում: Մոլդովայում եւս, ինչպես Հայաստանում, տնտեսության լճացում է ակնկալվում:

Դիտում՝ 4649
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai