Բացվել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղը

05.05.2015 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն այսօր բացել է 55-րդ՝ «Սայաթ-Նովա» մասնաճյուղը՝ Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի 8-րդ շենքի 21/1 հասցեում:

«Մեզ համար խորհրդանշական է այս մասնաճյուղի բացման օրը, քանի որ այսօր բանկի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի ծննդյան օրն է: Մեկ տարի առաջ այս նույն օրն էլ բացեցինք «Երիտասարդական» մասնաճյուղը: Սա մեր կողմից պրն Գիշյանին հարգանքի տուրք մատուցելու արդեն ձեւավորված ավանդույթ է դարձել»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Նա տեղեկացրել է, որ ավանդական ծառայությունների մատուցումից բացի, մասնաճյուղը կենտրոնանալու է հատկապես փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ների) սպասարկման վրա:   

«Մասնաճյուղում կաշխատի ձեւավորված պրոֆեսիոնալների թիմ, որը կկարողանա ՓՄՁ-ների հետ քննարկել գործընթացի մանրամասները: Փորձել ենք ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի հաճախորդները, որոնք կսպասարկվեն այստեղ, բավարարված մնան»,- ասել է Հակոբ Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ բանկը շարունակում է զարգացման ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը:

«Այս տարի մեկ-երկու մասնաճյուղ կբացենք Երեւանում: Ինչ վերաբերում է մարզերին, ապա գրեթե բոլոր քաղաքներում արդեն իսկ ունենք մասնաճյուղեր: Նախատեսում ենք հասնել նրան, որ խոշոր քաղաքներում գործեն բանկի մեկից ավելի մասնաճյուղեր»,- նշել է նա:


Դիտում՝ 4462
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai