ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը բացել է թվով 49-րդ մասնաճյուղը

05.05.2014 | 18:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր տեղի է ունեցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի Հայաստանում թվով 49-րդ մասնաճյուղի պաշտոնական բացումը:

«Մեզ համար խորհրդանշական է այս մասնաճյուղի բացման օրը, քանի որ այսօր լրանում է մեր սիրելի Ստեփան Գիշյանի 50 տարին: Մասնաճյուղը կոչվում է «Երիտասարդական»: Երբ քննարկվում էր անվան հարցը, պարոն Գիշյանը պնդեց, որ հենց դա լինի, քանի որ սա երիտասարդական տարածք է»,- ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Նորաբաց մասնաճյուղը գտնվում է ք. Երեւան, Աբովյան փ. 36 հասցեում եւ, ինչպես բանկի բոլոր  մասնաճյուղերում, այստեղ եւս քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի համակարգում գործող ծառայություններն՝ իրենց ամբողջ ծավալով եւ  բարձրակարգ սպասարկմամբ:

Պաշտոնական բացման օրից երկու ամիսների ընթացքում բանկի նորաբաց մասնաճյուղում առաջին 100 American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:

Բացի այդ, առաջին 100 ֆիզիկական անձ հաճախորդները կստանան սպառողական վարկեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ դրամական ժամկետային ավանդի համար դիմելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով:

Մասնաճյուղի ծառայություններից օգտվող առաջին 50 անհատ ձեռներեցների եւ իրավաբանական անձանց համար՝ ընթացիկ հաշիվ բացելու դեպքում անվճար կտրամադրվի Visa Business քարտ, եւ նրանք կազատվեն առաջին տարում սպասարկման միջնորդավճարի գանձումից:

Մասնաճյուղի բացմանը ներկա էին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ԿԲ այլ պաշտոնյաներ:

Մինչ տարեվերջ բանկը նախատեսում է եւս 6 մասնաճյուղի բացում, որից 3 կլինեն Երեւանում, 3-ը` մարզերում:


Դիտում՝ 3885
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai