Աշխատանքի տոնավաճառի անցկացման վայրը փոխվել է

30.04.2015 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում մեկնարկել է աշխատանքի տոնավաճառ, որն ընթանում է Նալբանդյան-Հանրապետության փողոցներին հարակից վերակառուցված զբոսայգու տարածքում:

Banks.am-ին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից տեղեկացրել են, որ միջոցառման վայրը նախապես հայտարարված Կարապի լճի հարակից տարածքից տեղափոխվել է նոր վայր:

Տոնավաճառի շրջանակում աշխատանք փնտրողները կկարողանան հանդիպել 5 տասնյակից ավելի գործատուների հետ եւ գտնել իրենց հարմար աշխատանք: Տոնավաճառին ակնկալվում է շուրջ 3000 այցելուի մասնակցություն:

Դիտում՝ 3995
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai