Աշխատանքի տոնավաճառ Երեւանում՝ ապրիլի 30-ին

21.04.2015 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի 30-ին Երեւանում՝ Կարապի լճի հարակից տարածքում, կանցկացվի աշխատանքի տոնավաճառ:

Տոնավաճառի շրջանակում աշխատանք փնտրողները կկարողանան հանդիպել 5 տասնյակից ավելի գործատուների հետ եւ գտնել իրենց հարմար աշխատանք:

Աշխատանքի տոնավաճառը կազմակերպում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը:

Ինչպես Banks.am-ի հետ զրույցում նշել է գործակալության Գործատուների եւ աշխատաշուկայում ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Հովհաննիսյանը, տոնավաճառին ակնկալվում է շուրջ 3000 այցելուի մասնակցություն:

«Ներկա կլինեն բուհերի, քոլեջների ուսանողներ, գործազուրկներ: Կարծում եմ, տոնավաճառի համար ընտրված վայրը թույլ կտա ունենալ առավելագույն թվով այցելուներ: Աշխատանքի տոնավաճառներն արդյունավետ գործիք են, որոնք օգնում են աշխատանք փնտրողներին տեղում ծանոթանալ առավելագույն թվով գործատուների հետ, իսկ գործատուներին օգնում են գտնել որակյալ աշխատողների»,- նշել է նա:

Վահագն Հովհաննիսյանն ասել է, որ գործատուները կներկայացնեն տարբեր ոլորտներ՝ արտադրությունից մինչեւ ՏՏ ոլորտ:

Դիտում՝ 4982
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai