2014թ. «Սփյուռ»-ի թոփ զանգերի ցանկում 10 բանկ կա

02.03.2015 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. «Սփյուռ»-ի հեռախոսային տեղեկատուով 20 առավել շատ հարցված կազմակերպությունների ցանկում 10 բանկ կա:

Արդշինբանկը 27 318 հարցմամբ զբաղեցնում է 3-րդ, իսկ Յունիբանկը՝ 25 542 հարցմամբ՝ 4-րդ տեղը: 6-րդ եւ 7-րդ տեղերում են համապատասխանաբար ՎՏԲ-Հայաստան Բանկը (22 050 հարցում) եւ Ինեկոբանկը (18 741 հարցում):

9-12-րդ տեղերում կրկին բանկեր են: 9-րդը Կոնվերս Բանկն է (14 990 հարցում), 10-րդը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳԻԿՈԼ ԲԱՆԿ-ը (13 644 հարցում), 11-րդը՝ Հայբիզնեսբանկը (12 873 հարցում), 12-րդը՝ Հայէկոնոմբանկը (12 448 հարցում):

Անցած տարի «Սփյուռ»-ի հեռախոսային տեղեկատուով 20 ամենաշատ հարցված կազմակերպությունների ցանկում Անելիք Բանկը 11 562 հարցմամբ զբաղեցրել է 14-րդ տեղը: 16-րդ տեղում Արարատբանկն է՝ 11 449 հարցմամբ:

«Սփյուռ»-ի հեռախոսային տեղակատուն օրական սպասարկում է ավելի քան 8000 զանգ:

2014թ. Spyur.am գործարար տեղեկատվական կայքում 20 առավել շատ որոնված կազմակերպությունների ցանկում երկու բանկ էր եղել:

Դիտում՝ 4480
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai