Spyur.am-ի թոփ որոնումների ցանկում երկու բանկ կա

17.02.2015 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. Spyur.am գործարար տեղեկատվական կայքում 20 առավել շատ որոնված կազմակերպությունների ցանկում կա երկու բանկ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը 26 173 հարցմամբ զբաղեցրել է 15-րդ, իսկ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը՝ 20-րդ հորիզոնականը՝ 20 694 հարցում:

Համակարգում ամենաշատ որոնված կազմակերպությունների լավագույն հնգյակում են «Ռիչ Էլեքթրոնիքս»-ը (50 474 հարցում), «Սամսունգ» ֆիրմային խանութը (48 582 հարցում), «Մոսկվա» կինոթատրոնը (46 951 հարցում), «Վի-Էլ-Վի Էլեկտրոնիքս» կենցաղային էլեկտրատեխնիկայի խանութը (32 594 հարցում), «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը (32 276 հարցում):  

Հիշեցնենք, որ 2014թ. Spyur.am- ում ամենաշատը որոնել են «բանկեր» ծառայությունը: Անցած տարի բանկերի վերաբերյալ հարցումների թիվը կազմել է 22 384, ինչը ավելին է, քան հաջորդ երկու հորիզոնականների հարցումները միասին վերցրած:

Spyur.am-ի այցելությունների քանակը օրական ավելի քան 20 հազ. է: Համակարգում ներկայացված են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 20 հազ. կազմակերպություն եւ պետական կառույց:

Ստորեւ ներկայացված է 2014թ. Spyur.am-ում առավել շատ որոնված 20 կազմակերպությունների ցանկը:

Դիտում՝ 7564
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai