«Ջերմ օջախ» ծրագիրը ներկայացվել է Դիլիջանում

25.02.2015 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ազգային Հիփոթեքային Ընկերությունն (ԱՀԸ) այսօր ներկայացրել է «Ջերմ օջախ» վարկային ծրագիրը Դիլիջանում:

Ծրագիրը մշակել է Ֆրանսիայի զարգացման գործակալությունը (Agence Française de Développement)` որպես Հայաստանում ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար բնակարանային ֆոնդի զարգացման ծրագրի մի մաս:

««Ջերմ օջախ»-ի նման ծրագրերը կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի բնակարանային ֆոնդի ֆինանսավորման երկարաժամկետ ռազմավարության համար ընդհանրապես եւ էներգախնայող ներդրումների համար՝ մասնավորապես: Մենք ուրախ ենք համագործակցել Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ եւ այս համագործակցությունը դիտարկում ենք որպես ծրագրի հաջողության կարեւոր տարր»,- միջոցառմանն ասել է ԱՀԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը:

«Էներգախնայող ներդրումները բնակարանային ոլորտում կարեւոր են Հայաստանի տնտեսական զարգացման եւ մարզերի բնակիչների համար: Բացի այդ, այս ներդրումները շատ կարեւոր են Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության համար»,- ասել է Ֆրանսիայի զարգացման գործակալության՝ ներդրումների գծով ավագ պաշտոնյա Բերտրան Նորան:

«Ջերմ օջախ» ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնել բնակարանների վերանորոգում, բարելավել կենսապայմանները, նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը, ինչպես նաեւ խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում:

«Ջերմ օջախ» ծրագրի տեխնիկական աջակցությունն իրականացնում է ավստրիական «Կոմունալկրեդիտ փաբլիք քոնսալթինգ» (KPC) ընկերությունը գերմանական «ՄիկրոԷներջի ինտերնեյշնլ» (MEI) ընկերության եւ հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի հետ համատեղ:

Դիտում՝ 8870
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai