ԵՖԲՖ գլխամասը կբարձրացնի ՀՀ վարկանիշը, կարծում են Երեւանում

19.05.2017 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնստանտին Սարոյան #ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ #ԵՖԲՖ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն ասել է, որ Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/ FEAS) գլխամասային գրասենյակի տեղափոխումը Երեւան կբարձրացնի Հայաստանի վարկանիշն արտերկրում:

Այս մասին Կոնստանտին Սարոյանն ասել է նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով Banks.am-ի հարցին:

«Նմանատիպ կառույց Հայաստանում դեռեւս չի եղել: Սա իսկապես պատմական իրադարձություն է Հայաստանի համար, քանի որ այս քայլով մենք բարձրացնում ենք Հայաստանի հեղինակությունն աշխարհում: ԵՖԲՖ կազմում ներառված բորսաների ղեկավարներն ու նրանց անդամներն արդեն տեղեկացված կլինեն մեր երկրի մասին»,- ասել է «ՆԱՍԴԱՔ Արմենիա»-ի տնօրենը, որը համատեղությամբ նշանակվել է Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար:

Նրա խոսքով՝ չնայած ֆեդերացիան եվրասիական է, այն անմիջական առնչություն չունի Եվրասիական տնտեսական միության հետ, որի անդամն է Հայաստանը, հետեւաբար՝ բավական մեծ պոտենցիալ կա՝ կառույցում ԱՊՀ եւ եվրոպական որոշ երկրների բորսաներին ներգրավելու:

ԵՖԲՖ գլխամասը Երեւան տեղափոխելու հարցն առաջացել էր այն ժամանակ, երբ ֆեդերացիայից դուրս եկավ Borsa Istanbul-ը, որն ի սկզբանե նրա հիմնադիրներից էր եւ հյուրընկալում էր նրա քարտուղարությունը:

«Ֆեդերացիայի նպատակն է տեղեկատվության փոխանակումն անդամների միջեւ, փոխադարձ թրեյնինգների իրականացումը, որոշակի մարքեթինգային եւ PR գործողությունները՝ ուղղված անդամ բորսաների հեղինակության բարձրացմանը»,- նշել է Կոնստանտին Սարոյանը՝ հավելելով, որ ԵՖԲՖ գլխամասի՝ Երեւան տեղափոխման գործում մեծ դերակատարում են ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու արտգործնախարարությունը:
Դիտում՝ 8067
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo