ԵՖԲՖ գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երեւան է տեղափոխվել

18.05.2017 | 09:21 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ԵՖԲՖ
Թեհրանում կայացած Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/ FEAS)  գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստում որոշում է կայացվել ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երեւան տեղափոխելու վերաբերյալ:  

1995-ից՝ ֆեդերացիայի հիմնադրման պահից ի վեր, ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը գործում էր Ստամբուլում:

ԵՖԲՖ գլխամասային գրասենյակի տեղափոխմամբ՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կաջակցի ֆեդերացիայի ադմինիստրատիվ կառավարմանը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար  է ընտրվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: Վերջինիս թեկնածությունը հաստատվել է գլխավոր ասամբլեայի ձայների մեծամասնությամբ, որին սատարել է գործադիր խորհուրդը:

«Ստանձնելով ֆեդերացիայի ադմինիստրատիվ կառավարումը՝ մենք Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գործունեության նոր, բեկումնային դարաշրջանի սկիզբ ենք դնում: Մշտապես լինելով արեւելյան եւ արեւմտյան մշակույթների խաչաձեւման կենտրոնում՝ Հայաստանը կնպաստի ֆեդերացիայի շրջանակներում գործող տարբեր քաղաքատնտեսական գաղափարախոսությունների փոխներգործությանը՝ նպաստելով ֆեդերացիայի զարգացմանն ու հետագա աճին»,- ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Հայաստանը (Երեւանի ֆոնդային բորսան, հետագայում «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ, իսկ այնուհետեւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ) եղել է Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիայի 12 հիմնադիր բորսաների թվում: 2016թ.-ի նոյեմբերից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հանդիսանում է նաեւ ԵՖԲՖ գործադիր խորհրդի անդամ:
Դիտում՝ 19554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai