ՎԶԵԲ-ի 3-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ Արմենիա»-ում

19.02.2015 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ դրամով արտահայտված 3-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ Արմենիա» բորսայում` ընդգրկելով հիմնական Abond ցուցակում:

ՎԶԵԲ-ի 2 մլրդ դրամ ընդանուր ծավալով, 10 հազ. դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով, 14.5% արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են բորսայում EBRDB3 հապավմամբ, ինչպես նաեւ թույլատրվելու են հասցեական եւ ՌԵՊՈ գործարքների կնքմանը: Պարտատոմսերին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհվել է AMEBRDB63UK7 ծածկագիրը:

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին ՎԶԵԲ-ի պարտատոմսերը տեղեբաշխվել են «ՆԱՍԴԱՔ Արմենիա»-ի տեղաբաշխման հարթակում: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել էր 2.792 մլրդ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել էին, որի արդյունքում ընկերությունը ներգրավել էր 2 մլրդ դրամ:

Այս թողարկումը ՎԶԵԲ-ի պարտատոմսերի արդեն երրորդ թողարկումն է, որը ցուցակվել է Բորսայի պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում: Առաջին թողարկման պարտատոմսերը (EBRDB1) 2 մլրդ դրամ ընդհանուր ծավալով լողացող տոկոսադրույքով արժեկտրոնային պարտատոմսեր էին, որոնք մարվել են 2015թ. փետրվարի 2-ին, իսկ երկրորդ թողարկման պարտատոմսերը մարվելու են 2015թ. հուլիսի 30-ին:

Դիտում՝ 8708
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai