Տեղաբաշխվել է ՎԶԵԲ-ի դրամային պարտատոմսերի 3-րդ թողարկումը

12.02.2015 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

«ՆԱՍԴԱՔ Արմենիա» բորսայում փետրվարի 11-ին տեղի է ունեցել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ դրամով արտահայտված 3-րդ թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի (EBRDB3) տեղաբաշխումը:

Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 2 մլրդ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով:

Ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 2.792 մլրդ դրամ, իսկ աճուրդի ընթացքում ձեւավորված արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը՝ 14.5%: Որպես տեղաբաշխող հանդես է եկել Ամերիաբանկը, իսկ որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է բորսայի 4 անդամ:

Հիշեցնենք, որ ընկերության երկրորդ թողարկման պարտատոմսերը ներկայում ցուցակված են բորսայի պարտատոմսերի հիմնական ցուցակում (Abond): ՎԶԵԲ-ի 2 մլրդ դրամ ընդանուր ծավալով, 10,000 դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով, 17% արժեկտրոնային եկամտաբերությամբ այս պարտատոմսերը շրջանառվելու են բորսայում EBRDB2 հապավմամբ, ինչպես նաեւ թույլատրվելու են հասցեական եւ ՌԵՊՈ գործարքների կնքմանը:

EBRDB2-ի մարումը նախատեսված է 2015թ. հուլիսի 30-ին, իսկ առաջին թողարկման պարտատոմսերն (EBRDB1) արդեն մարվել են:

Դիտում՝ 9100
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai