Թարմացված է. 25.07.2011 «Թել-Սել» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007թ. մայիսի 29-ին: 2007թ. հուլիսի 24-ին ընկերությունը ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի 2 լիցենզիա` թիվ 2 (Վճարային համակարգ) եւ 2007թ. հուլիսի 24-ին` թիվ 5 (Վճարումների պրոցեսինգ եւ քլիրինգ): 2007թ. օգոստոսի 4-ին «Թել-Սել» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը գործարկեց ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման ցանցը: Շուկայում ընկերությունը գործում է «Telcell - ակնթարթային վճարումների օպերատոր» բրենդի ներքո: Ընկերությունն իր հաճախորդներին մատուցում է բջջային օպերատորների, ինտերնետ-պրովայդերների, արբանյակային հեռուստատեսության, IP-հեռախոսակապի ծառայությունների վճարման հարմարավետ, հուսալի եւ օպերատիվ եղանակ: Telcell-ում իրագործված է ներքին վճարային համակարգերի հաշիվների լիցքավորման, բարեգործական հիմնադրամներին օգտին վճարումների, կոմունալ ծառայությունների վճարման, վարկերի մարման, ՀՀ Ճանապարհային ոստիկանության տուգանքների, ինչպես նաեւ այլ ապրանքատեսակների ու ծառայությունների վճարման հնարավորությունը: Ընդունվում են նաեւ վճարումներ հօգուտ առեւտրային ընկերությունների: Ընկերության գործընկերների թվում են ավելի քան 80 պրովայդերներ: Telcell վճարային համակարգի պրոցեսինգային կենտրոնին միացված են վճարումների ընդունման ավելի քան 400 կետեր ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում: 25.07.2011թ.-ի դրությամբ ընկերության աշխատակիցների թիվը կազմու է 28: |
Գործադիր տնօրեն | Արամ Ազատյան |
| ՀՀ, ք. Երեւան 0010, Վարդանանց փակուղի 8 | |
Հեռախոս | (60) 27 22 22, 27 22 23 |
Ֆաքս | (10) 56 01 15 |
Էլ. փոստ | info@tel-cell.am |
Վեբ. կայք | http://www.tel-cell.am |



Գործադիր տնօրեն
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք