ՏՄՊՊՀ-ն 15 մլն դրամի չափով տուգանք է կիրառել «Վեստա» ընկերության հանդեպ

14.03.2014 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Օրենքի խախտման եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է 15  մլն դրամի չափով տուգանք կիրառել «Վեստա» ընկերության հանդեպ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին հայտնել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում հայտնի բրենդի պաշտոնական ներկայացուցիչների բացահայտման ուղղությամբ ՏՄՊՊՀ կատարած ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է, որ «Վեստա» խանութը օրենքի խախտում է կատարում եւ դրսեւորում անբարեխիղճ մրցակցություն` գովազդում ներկայանալով որպես Հայաստանում «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու», «Ֆիշեր», «Ֆագոր» եւ այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ:

ՏՄՊՊՀ-ն հիմնավորումներ է պահանջել վերոնշյալ բրենդերի ներկայացուցիչ հանդիսանալու մասին, որին ի պատասխան «Վեստա»  խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ»  ընկերությունը ներկայացրել է այդ ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ, որոնք, ըստ հանձնաժողովի, կարող են վկայել միայն գործընկեր կազմակերպությունների միջեւ առկա որոշակի առեւտրային հարաբերությունների մասին:

Նախքան նիստը կայացած քննարկումների արդյունքում պատասխանողը հայտնել է, որ սխալն եղել է թարգմանության թյուրիմացության արդյունք, ինչը հեռացվել է կայքից: Մինչդեռ խանութի մոտ գտնվող գովազդային ցուցանակում այն դեռեւս անփոփոխ է:

Դիտում՝ 2958
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai