Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգվել է մինչեւ 2017-ը

28.04.2016 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել 2013թ. սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» որոշման մեջ:

Հիշեցնենք, որ, ըստ այդ որոշման՝ 2016թ. մայիսի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը պետք է պարտադիր լիներ 2014թ. արդյունքներով` 10 մլն դրամից մինչեւ 58,35 մլն դրամ կամ 2015թ. արդյունքներով՝ 10 մլն դրամից մինչեւ 115 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար:

«Հաշվի առնելով, որ հարկ վճարողներին մինչեւ մայիսի 1-ը համապատասխան քանակի նոր սերնդի ՀԴՄ-ներով ապահովումը ռիսկային է՝ փոփոխություններով առաջարկվում է վերը նշված ժամկետը հետաձգել մինչեւ 2017թ. հունվարի 1-ը: Միաժամանակ, ժամկետի հետաձգումը հնարավորություն կընձեռի ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման առավել սահուն գործընթաց»,- նշել են կառավարությունում:

Դիտում՝ 8137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai