ԵՏՄ-ն եկամուտներից բացի նաեւ անբարենպաստ տեղաշարժեր կբերի, ասել է Մարկ Հորթոնը

30.09.2014 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն այսօր ասել է, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում ԱՄՀ-ի հետ աշխատաոճի փոփոխություն չի լինի, եւ նշել, որ ԱՄՀ-ն աշխատանքի փորձ ունի ԵՏՄ անդամ այլ երկրների հետ:

Նա նկատել է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում սպասվելիք ԵՏՄ անդամակցության համաձայնագրի կնքման դեպքում նախատեսվում է, որ Հայաստանը միության լիարժեք անդամ կդառնա 2015-ի հունվարից:

«Միությանն անդամակցելու դեպքում Հայաստանին սպասում է ԵՏՄ անդամ երկրների հավաքագրած ընդհանուր մաքսային պաշարի 1%-ն եւ ավելին:  Տարեկան դա կարող է կազմել մոտ $150-200 մլն: Կառավարությունը պետք է հստակ ծրագիր ունենա այդ լրացուցիչ միջոցները ծախսելու վերաբերյալ»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչն ու նկատել, ոչ լրացուցիչ պետական եկամուտներից բացի այն կհանգեցնի նաեւ որոշակի լրացուցիչ ծախսերի եւ  գների բարձրացման հետ կապված անբարենպաստ տեղաշարժերի:

Դիտում՝ 1320
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai