ՖԻՆՔԱ-ն ճանաչվել է 2013-2014 թթ. լավագույն վարկային կազմակերպություն

30.09.2014 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ՖԻՆՔԱ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը ճանաչվել է 2013-2014 թթ. լավագույն վարկային կազմակերպություն Հայաստանում՝ Գելլափ Ինթերնեյշնլի սեփական նախաձեռնությամբ իրականացված հասարակական հարցումների արդյունքում:

«2013 -2014թթ. Գելլափ Ինթերնեյշնլը սեփական նախաձեռնությամբ հասարակական հարցումներ իրականացրեց Հայաստանում` նպատակ ունենալով հետազոտել հայկական շուկայում գործող տարբեր ապրանքանիշերի եւ կազմակերպությունների վերաբերյալ սպառողների անկախ եւ անաչառ կարծիքը: Երկու տարիների հարցումների արդյունքում էլ ՖԻՆՔԱ-ն ճանաչվեց լավագույն վարկային կազմակերպություն Հայաստանում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 27-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ  «Հանրային վարկանիշ» մրցանակաբաշխությունը: ՖԻՆՔԱ-ին «Գրան Պրի» մրցանակ շնորհվեց «Լավագույն վարկային կազմակերպություն» անվանակարգում: Մրցանակը ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանին հանձնեց Գելլափ Ինթերնեյշնլի հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվեց  ՖԻՆՔԱ-ի մասին պատմող կարճ տեսաֆիլմ, ինչպես նաեւ կենդանի կատարմամբ հնչեց  ՖԻՆՔԱ-ի օրհներգը:

«Ուրախ եմ, որ Հայաստանում, ինչպես այլ զարգացած երկրներում, եւ  հաճախորդները, եւ նրանց կարծիքը սկսվել է կարեւորվել. անցել են այն ժամանակները, երբ հաճախորդը խնդրողի դերում էր», - նշել է ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը, հավելելով, որ կազմակերպությունն ապագայում եւս կարդարացնի իր հաճախորդների սպասելիքները:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն Հայաստանի Հանրապետությունում աշխատում է 15 տարի եւ մասնաճյուղերի լայն ցանց ունի ինչպես Երեւանում, այնպես էլ բոլոր մարզերում: Ներկայումս ՖԻՆՔԱ-ն սպասարկում է ավելի քան 56 000 հաճախորդների, իսկ վարկային պորտֆելը կազմում է մոտ 24,6 մլրդ ՀՀ դրամ:

Դիտում՝ 2981
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai