«ԱԿԲԱ Բիզնես Փարթնր»-ը կառաջարկի 30% ավելի ցածր տոկոսադրույքով բիզնես վարկեր

29.09.2014 | 13:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն այսօր ներկայացրել է իր նոր` «ԱԿԲԱ Բիզնես Փարթնր» ենթաբրենդը, որում մեկտեղված են բանկի հաճախորդ հանդիսացող իրավաբանական անձանց սպասարկմանն ուղղված բոլոր բանկային պրոդուկտները:

«Այս ենթաբրենդը հանդիսանում է մեր տարբեր պրադուկտների ու փաթեթների ամբողջությունը, ինչը հնարավորություն կտա անհատական եւ հարմարավետ լուծումներ տալ բանկի իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների բոլոր պահանջներին»,-ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանը:

Ենթաբրենդի ներքո բանկը սեպտեմբերի 28-ից դեկտեմբերի 12-ը բոլոր փոքր եւ միջին  ձեռնարկատերերին առաջարկում է մասնացել «Դարձիր գործընկեր» արշավին:

«Մինչեւ նշված ժամկետի ավարտը, այն հաճախորդները, ովքեր կտեղափոխեն իրենց բիզնես վարկը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, կստանան բիզնես վարկ` գործող վարկերի նվազագույն տոկոսադրույքից մինչև 30% ավելի ցածր տոկոսադրույքով առաջին տարվա համար և 3% տոկոսադրույքով ավելի ցածր հաջորդ յուրաքանչյուր տարվա համար»,- նշել է Նիկոլայ Հովհաննիսյանը:

Այն հաճախորդները, որոնց վարկի պահանջը չի գերազանցում 14 մլն դրամը, վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կստանան 1 ժամվա ընթացքում: Այլ բանկից վարկի տեղափոխման ժամանակ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն իր վրա կվերցնի գրավադրման բոլոր ծախսերը: Բիզնես վարկի տեղափոխման դեպքում հաճախորդը հնարավորություն կունենա ստանալ ներմուծման-արտահանման վարկային գիծ 8.99% տարեկան տոկոսադրույքով, ինչպես նաեւ նրան անվճար կտրամադրվի ARCA Business տեսակի քարտ (մաքսային քարտ): Հաճախորդները անվճար կստանան նաեւ 1 տարի ժամկետով ACBA-Online համակարգից օգտվելու եւ Visa Business քարտ ձեռք բերելու հնարավորություններ, իսկ հաշվի բացումը կիրականացվի անվճար:

Դիտում՝ 3437
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai