ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է «Լավագույն բանկ»

29.09.2014 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանրային ծառայությունների ոլորտում անցկացվող «Հանրային վարկանիշ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Լավագույն բանկ»:

Մրցանակաբաշխությունը անցկացվել է սեպտեմբերի 27-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս տարվա ապրիլին Gallup International սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի ողջ տարածքում անցկացրել է սոցիոլոգիական հարցում լավագույն բանկ ճանաչելու նպատակով: Հարցման արդյունքում, որն անցկացվել է 1067 հոգու շրջանում ՀՀ բոլոր մարզերում, եւ «Հանրային վարկանիշ» ընկերության փորձագիտական եզրակացության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի շրջանում ճանաչվել է լավագույնը:

«Լավագույն բանկ» մրցանակը ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսեւին հանձնեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Միջոցառմանը ներկայացված էր 30 անվանակարգ ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, շինարարության, արդյունաբերության եւ այլ ոլորտներում:

««Հանրային վարկանիշի» կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկի ճանաչումը որպես Հայաստանի լավագույն բանկ կարեւոր իրադարձություն է: Սա բանկի ողջ թիմի ջանասեր աշխատանքի ու գործին նվիրվածության ցուցանիշ է: Կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին անաչառ գնահատականի համար եւ նշել, որ այս մրցանակը ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ բանկի հաճախորդների ձեռքբերումն է: Մենք շարունակելու ենք ընդլայնել բիզնեսը եւ հայկական շուկա մտցնել նոր ծառայություններ ու պրոդուկտներ», - ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 3792
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai