Ինեկոբանկին շնորհվել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի հավաստագիր

27.09.2014 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինեկոբանկին շնորհվել է ISO/IEC 27001 Տեղեկատվական Անվտանգության Կառավարման Համակարգի հավաստագիր  «Բյուրո Վերիտաս» Ֆրանսիական ընկերության կողմից, որը հանդիսանում է համաշխարհային հավաստագրման ծառայությունների առաջատար ընկերություններից մեկը։

ISO/IEC 27001 ստանդարտը հիմնվում է բանկի բիզնես ռիսկերի եւ կառավարման համակարգի վերլուծությունների վրա եւ դրա ներդրումը էականորեն բարձրացնում է բանկի կողմից տրամադրվող ծառայությունների, ինչպես նաեւ ներքին կառավարման համակարգերի անվտանգության մակարդակը։ Վերոգրյալ հավաստագրումը նաեւ նպաստում է միջազգային գործընկերների վստահության մակարդակի բարձրացմանը։

«Ինեկոբանկը մշտապես կարեւորել է իր հաճախորդների եւ գործընկերների անձնական,  ֆինանսական  եւ այլ տեղեկատվության պատշաճ պահպանումը օրենսդրության ու ներքին իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաեւ հետագայում էլ հետամուտ է լինելու Տեղեկատվական Անվտանգության Կառավարման համակարգը արդի պահպանելու եւ զարգացնելու գործին», - նշված է հաղորդագրության մեջ ։

ISO/IEC 27001-ը Տեղեկատվական անվտանգության ստանդարտ է, որը մշակվել է Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության (ISO) եւ Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից (IEC): Այն ներառում է համաշխարհային լավագույն փորձը տեղեկատվության անվտանգության ոլորտում: Ստանդարտը կարգավորում է տեղեկատվության ստեղծման, փոփոխման, պահպանման եւ ոչնչացման ողջ կենսացիկլը:

Դիտում՝ 2271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai