Արմսվիսբանկը՝ Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության գործընկեր բանկ

27.09.2014 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արմսվիսբանկը համագործակցության հուշագիր է կնքել Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության հետ՝ հանդիսանալով  միության գործընկեր բանկ։

Ինչպես հայտնել են բանկում, համաձայնագիրը կնքվել է ս.թ. սեպտեմբերի 26-ին  կայացած «Ֆարմա-Արմենիա էքսպո 2014» դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային համաժողովի ժամանակ:

Համագործակցության նպատակներից է ընդարձակել ֆինանսավորման հնարավորությունները դեղագործական շուկայում գործունեություն ծավալող ձեռնարկությունների համար` առաջարկելով անհատական լուծումներ, ինչպես առեւտրի ֆինասնավորման, այնպես էլ երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման ոլորտներում:

Համագործակցության շրջանակներում բանկը նախատեսում է Միության անդամների համար իր կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ մի շարք սեմինարների կազմակերպում:

Դիտում՝ 1838
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai