Ամուլսարը պատասխանատու հանքարդյունաբերության օրինակ է, ասել է Մեծ Բրիտանիայի դեսպանը

18.09.2014 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչն ասել է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը կարող է Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության լավ օրինակ դառնալ:

Այդ մասին նա ասել է «Առավոտ»-ի հետ հարցազրույցում:

«Մեր գործունեությունը ուղղված է ոչ միայն բրիտանական ընկերություններին Հայաստան բերելուն, այլեւ գործարար միջավայրի բարելավմանը: Այս բնագավառում մեր գործունեության մեջ ունենք փոքր հաջողություններ: Հիմնական նախագիծը, որին աջակցում ենք հիմա, Ամուլսարի նախագիծն է: Սա շատ լավ օրինակ է, երբ օժանդակելով մասնավոր, կոմերցիոն գործունեությանը՝ մենք նաեւ գլոբալ առումով ավելի լայն խնդիրներ ենք փորձում լուծել, այն է՝ Հայաստանում ստեղծել պատասխանատու հանքարդյունաբերության լավագույն օրինակ: Այսինքն՝ կոնկրետ օրինակով փորձում ենք Հայաստանի կառավարությանը ցույց տալ պատասխանատու հանքարդյունաբերության իրագործման հնարավորությունը եւ միաժամանակ տալիս ենք այն գործիքները, որոնցով կարելի է հասնել դրան: Այս առումով անհրաժեշտ է աշխատել շահագրգիռ կողմերի` հ/կ-ների, տեղի բնակիչների, հասարակության հետ: Պատասխանատու հանքարդյունաբերության թափանցիկությունը կոնկրետ կարեւոր նախաձեռնություն է, որին կառավարությունը պետք է միանա եւ ցույց տա իր մասնակցությունը», - ասել է Քեթրին Լիչը:

Դիտում՝ 4395
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai