Աշխարհի միլիարդատերերի մոտ 35%-ը չունի համալսարանական դիպլոմ

18.09.2014 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014 թ.-ին աշխարհը հարստացել է 155 նոր միլիարդատերով, ամենահարուստների համաշխարհային ցուցակը հասցնելով ռեկորդային 2355 մարդու:

Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, այս մասին նշված է Billionaire Census հետազոտությունում:

2013 թ.-ի հետ համեմատած, միլիարդատերերի թիվն աճել է 7.1%-ով,  նրանց են պատկանում $7.3 տրիլիոն արժողությամբ ակտիվներ: Միլիարդատերերի քանակով առաջին հորիզոնականում Եվրոպան է՝ 775 մարդ: Նրան հաջորդում են Հյուսիսային Ամերիկան՝ 609 եւ Ասիան՝ 560 մարդ:  

Երկրների վարկանիշում առաջատարն ԱՄՆ-ն է՝ 571 միլիարդատեր: Նրան հաջորդում են Չինաստանը՝ 190, Մեծ Բրիտանիան՝ 130 եւ Գերմանիան՝ 123 միլիարդատեր: Ռուսաստանը հինգերորդ հորիզոնականում  է՝ 114 միլիարդատերերով:

Միլիարդատերերի մոտ 35%-ը չունի համալսարանական դիպլոմ: Նրանց մեծամասնությունը բարձր տարիքային խմբից է. 26 %-ը 55-64 տարեկան է:

Միլիարդատերերի ամենամեծ խումբը կազմում են $1–2 մլրդ-ի սեփականատերերը, 16 մարդու կարողությունը կազմել է $25-ից մինչեւ $50 մլրդ, իսկ աշխարհում 4 մարդ ունի յուրաքանչյուրն ավելի քան $50 մլրդ:  

Նորաթուխ միլիարդատերերի քանակով եւս առաջատարն ԱՄՆ-ն է՝ 57: Ասիան եւ Լատինական Ամերիկան Կարիբյան ավազանի հետ միասին նույնպես միլիարդատերեր «արտադրող» աշխարհի խոշորագույն կենտրոններից են` համապատասխանաբար 52 եւ 42 մարդ:

Դիտում՝ 3675
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai