Անելիք Բանկը գործարկել է Պարզ-Արագ Ավտո վարկատեսակը

17.09.2014 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը  գործարկել է նոր` Պարզ-Արագ Ավտո քարտային վարկատեսակը, որը վարկառուներին հնարավորություն է տալիս ստանալ ավտոմեքենայի գրավադրմամբ վարկեր մինչեւ 10 հազար ԱՄՆ դոլար կամ  2 մլն ՀՀ դրամ գումարի չափով:

Բանկում հայտնել են, որ վարկը տրամադրվում է առանց եկամուտը հաստատող փաստաթղթի, Անելիք Բանկի ArCa, VISA եւ MasterCard վճարային քարտերի միջոցով:

«Պարզ-Արագ Ավտո վարկատեսակի տրամադրման համար բանկում մշակվել է պարզեցված եւ հարմար ընթացակարգ: Մեր ավտոսեփականատեր հաճախորդները հնարավորություն ունեն միայն գրավադրելով ավտոմեքենան, ստանալ պահանջվող վարկը` հնարավորինս կարճ ժամանակահատվածում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, ավելացնելով, որ մանրածախ վարկավորումը շարունակում է մնալ բանկի գերակա ուղղություններից մեկը:

Դիտում՝ 2495
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai