Նախատեսվում է ՀԲ-ի փոխնախագահի այցը Հայաստան

12.09.2014 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահմյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության եւ ՀԲ-ի միջեւ համագործակցությունը եւ հիշեցրել, որ ներկա դրությամբ համատեղ իրականացվում է 15 ծրագիր՝ $518 մլն ընդհանուր ծավալով:

«Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը եւ էլ ավելի ակտիվացնել երկկողմ փոխհարաբերությունները՝ նոր ծրագրերի իրականացման նպատակով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը եւ արդյունավետ համարել 2014-2017թթ. ռազմավարության շրջանակում իրականացվող փոխգործակցությունը:

Հենրի Քերալին վարչապետին ներկայացրել է ՀԲ-ի երեւանյան գրասենյակի նոր ղեկավար Լաուրա Բեյլիին եւ վստահություն հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ ոչ միայն կնպաստի, այլեւ նոր թափ կհաղորդի ՀՀ կառավարության հետ փոխվստահության հիմքերի վրա դրված համագործակցությանը:

Հենրի Քերալին ընդգծել է, որ ՀԲ-ն պատրաստ է եւ շահագրգռված Հայաստանի հետ նոր հավակնոտ ծրագրերի իրականացման գործում: ՀԲ տարածաշրջանային տնօրենը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ՀԲ փոխնախագահի այցը Հայաստան, որի ընթացքում կքննակվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու առաջիկա ծրագրերը:

Հենրի Քերալին կարեւորել է ՀԲ-ի աջակցությամբ  Հայաստանում զբոսաշրջության ու գյուղատնտեսության բնագավառներում նախատեսվող ծրագրերի իրականացումը, որոնք ՀԲ տարածաշրջանային տնօրենի գնահատմամբ, ունեն զարգացման մեծ ներուժ:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Լաուրա Բեյլիին՝ ՀԲ երեւանյան գրասենյակի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս  հայտնել, որ նրա աշխատանքային հարուստ փորձառությունն ու մասնագիտական որակները լավագույնս կներդրվեն երկկողմ համագործակցության խորացման ու զարգացման գործում:

Դիտում՝ 1511
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai