Արդշինինվեստբանկը վերաբացել է «Ջերմուկ» մասնաճյուղը

10.09.2014 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նախօրեին Ջերմուկ քաղաքում տեղի է ունեցել Արդշինինվեստբանկի վերանորոգված եւ նորացված «Ջերմուկ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը:

Ինչպես հայտնել են Արդշինինվեստբանկում, «ժամանակակից, հաճախորդների սպասարկման համար հարմարավետ «Ջերմուկ» մասնաճյուղը տեղակայված է Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, Գործարանային 1/2 հասցեում»:

Մասնաճյուղի վերաբացմանը ներկա էին Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, բանկի հաճախորդներ եւ ղեկավարներ:

Մհեր Գրիգորյանի խոսքով, նորացված «Ջերմուկ» մասնաճյուղի վերաբացումը վաճառքների ցանցի արդիականացմանը եւ ընդլայնմանն ուղղված համալիր միջոցառումների փուլերից մեկն է:

«Հատուկ ուշադրություն դարձնելով գործունեությանը մարզերում` բանկի ղեկավարությունը մայրաքաղաքային մասնաճյուղերին զուգահեռ հավասարաչափ զարգացնում է նաեւ մարզային մասնաճյուղերը: Վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգվել եւ հաճախորդների սպասարկման ժամանակակից չափանիշներին են համապատասխանեցվել  ինչպես Երեւան քաղաքի, այնպես էլ Հայաստանի մարզերի բազմաթիվ մասնաճյուղեր: Մեզ համար ամենակարեւորը բարձր չափանիշներին համապատասխանող ծառայությունների մատուցումն ապահովելն է», - նշել է Մհեր Գրիգորյանը:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Արդշինինվեստբանկի ֆիրմային ոճին:

«Հիմնական ցուցանիշներով Արդշինինվեստբանկը ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկայումս բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույներից է հանրապետությունում», - նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 7543
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai