Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը 6 կետով զիջել է դիրքը

03.09.2014 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014-2015 թթ. համաշխարհային մրցունակության զեկույցում (ՀՄԶ) Հայաստանը 6 կետով զիջել է իր դիրքը` 144 երկրի շարքում զբաղեցնելով 85-րդ տեղը: Նախորդ տարվա ՀՄԶ զեկույցում Հայաստանը 148 երկրի շարքում զբաղեցնում էր 79-րդ տեղը:

Այս մասին այսօր հայտնել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային մրցունակության ցանցի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:

Զեկույցի համաձայն, Հայաստանը 2 կետով առաջընթաց է գրանցել ենթակառուցվածքների եւ բարձրագույն կրթության, եւ 1 կետով` տեխնոլոգիական պատրաստվածության ցուցիչում: Միեւնույն ժամանակ, վատթարացել են այլ ցուցանիշներ, մասնավորապես` 24 կետով հետընթաց է գրանցվել աշխատուժի շուկայի արդյունավետության եւ 21 կետով` ֆինանսական շուկայի զարգացվածության ցուցանիշում:

ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում զգալի առաջընթաց են գրանցել Ղրղըզստանը` 13 կետով, Ռուսաստանը` 11 կետով եւ Ուկրաինան` 8 կետով:  Հարեւան Վրաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով: Մեկ կետով առաջընթաց կա Ադրբեջանում` նախորդ տարվա 39-րդ տեղի փոխարեն այս տարի այն զբաղեցնում է զեկույցի 38-րդ տեղը:

Դիտում՝ 7740
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai