Արցախում գոհ են ՀՀ ԿԲ-ի հետ համագործակցությունից

01.09.2014 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցելու Արցախի ֆինանսաբանկային ոլորտի զարգացման գործին:

Այս մասին նա ասել է՝ օգոստոսի 30-ին Ստեփանակերտում հանդիպելով Արցախի վարչապետ Արա Հարությունյանի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական մի շարք հարցեր: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել որոշ ծրագրերի մանրամասների վերաբերյալ», - ասված է Արցախի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Արա Հարությունյանը գոհունակություն է հայտնել ԼՂՀ կառավարության եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ առկա համագործակցության մակարդակից եւ համոզմունք է հայտնել, որ իրագործվող ծրագրերը խթան կհանդիսանան ԼՂՀ տնտեսության զարգացման համար:

Դիտում՝ 1306
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai