ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հայտարարում է մրցույթ՝ 1.5 մլն դրամ գլխավոր մրցանակով

25.08.2014 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հայտարարում է American Express CASHBACK QUEST մրցույթի  մեկնարկի մասին:

Ինչպես հայտնել են բանկում, 18 տարին լրացած  ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր անձիք հնարավորություն  ունեն  մրցելու 150 000 ՀՀ դրամ արժողությամբ 10 դրամային մրցանակների եւ գլխավոր մրցանակի` 1 500 000 ՀՀ դրամի  համար:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ ս.թ. սեպտեմբերի 22-ը գրանցվել www.cashbackcard.am կայքում եւ դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի առավել հարմար մասնաճյուղ` American Express Cashback քարտ ստանալու համար: Մրցույթի բոլոր մասնակիցների համար American Express Cashback քարտի առաջին տարվա սպասարկումը կլինի անվճար:

CASHBACK QUEST մրցույթը կմեկնարկի ս.թ. սեպտեմբեի 27-ին: Մեկնարկից մինչեւ հոկտեմբերի 17-ը մասնակիցներին տրվելու են մի շարք հետաքրքիր առաջադրանքներ եւ տարբեր ոլորտներին առնչվող ինտելեկտուալ հարցեր, որոնք կտեղադրվեն www.cashbackcard.am կայքում եւ հասանելի կլինեն միայն նախապես գրանցված մասնակիցների համար:

Յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար մասնակիցները կստանան համապատասխան միավորներ: Առավել քանակությամբ միավորներ կուտակած մասնակիցը կճանաչվի մրցույթի հաղթող եւ կարժանանա 1 500 000 ՀՀ դրամ արժողությամբ գլխավոր մրցանակին: Հաջորդ 10 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 150 000–ական ՀՀ դրամ: Որքան շատ առաջադրանքներ կատարեմ մասնակիցները, այնքան մեծ կլինի հաղթանակի հավանականությունը:







Դիտում՝ 7963
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai