Moody’s-ը բարձրացրել է Վրաստանի վարկանիշը «կայուն»-ից «լավատեսական»-ի

25.08.2014 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Moody’s  միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Վրաստանի սուվերեն վարկանիշը «կայունից»-ից  «լավատեսական»-ի (պոզիտիվ):

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, երկրի վարկանիշը հաստատվել է «Ba3» մակարդակում:

Վարկանիշի վերանայման պատճառ է հանդիսացել Վրաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի գոտու (DCFTA) ստեղծման մասին փաստաթուղթը. սպասվում է, որ այն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերին: 

Moody's-ը կարծում է, որ սույն պայմանագիրը կավելացնի արտասահմանյան ներդրումների հոսքը դեպի Վրաստան եւ կբարելավի երկրի արտահանման ցուցանիշները: Անցյալ տարի Վրաստանի արտահանման ծավալների 21%-ը բաժին է ընկել ԵՄ երկրներին:

Moody's-ի ուշադրության կենտրոնում է եղել նաեւ այն հանգամանքը, որ Վրաստանը լավացրել է իր դիրքերը Համաշխարհային բանկի՝  բիզնեսի վարման համար պայմանների բարելավման ուղղությամբ` 100-րդ տեղից (2005 թ-ին) հասնելով 8-րդ տեղը (2014 թ-ին):

Դիտում՝ 4316
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai