2014 թ. կիսամյակում Հայաստան է այցելել շուրջ 0.5 մլն զբոսաշրջիկ

13.08.2014 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ըստ վիճակագրական տվյալների, 2014 թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել 495 հազ. 967 զբոսաշրջիկ, ինչը 17.3 %-ով ավելի է 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Ինչ վերաբերում է մեկնումներին, ապա 2014 թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 474 հազ. 989 մարդ,  ինչը 14.8 %-ով ավելի է 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:  

Թռիչքների հաճախականությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.7 %-ով, իսկ ուղեւորահոսքը` 25,1 %-ով:

Մեխակ Ապրեսյանը նշել է, որ նախորդ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հատել է 1 մլն-ի սահմանագիծը:

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով առաջատար երկրներն են Ռուսաստանը, Վրաստանը, Եվրոպան, Իրանը:

«Հայաստան ընդհանուր ժամանումների մեջ ներգնա զբոսաշրջիկների միջին տեսակարար կշիռը աճել է 40 %-ով եւ կազմում է 44 %: Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակում նկատվում է 25-36 տարեկան զբոսաշրջիկների տեսակարար կշռի աճ: Ի տարբերություն 2006-07 թթ. (աճը`6 %), 2013 թ.-ին այդ տարիքային խմբի զբոսաշրջիկների թվի աճը ընդհանուր թվի մեջ կազմել է շուրջ 34 %»,- ասել է Մեխակ Ապրեսյանը: Նա նշել է, որ Հայաստանը սկսել է առաջարկել զբոսաշրջության ավելի լայն տեսականի` քաղաքային, գյուղական, իրադարձային, արկածային եւ այլն:

Ներքին զբոսաշրջիկների թիվը 2013 թ.-ին կազմել է 669 հազ 540: Աճը 2012 թ.-ի նկատմամբ կազմել է 30.1 %:

Մեխակ Ապրեսյանը հավելել է, որ  Հայաստան այցելող զբոսաշրջիկների 60-65 %-ը ծագումով հայեր են:

Դիտում՝ 2018
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai