Հայաստանը եւ Ուկրաինան քննարկել են տնտեսական կապերի ապագան

12.08.2014 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանը եւ Ուկրաինան քննարկել են ավիացիայի ոլորտում հնարավոր համագործակցության հարցը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը կներկայացնի համագործակցության փաթեթը, որից հետո ուկրաինական կողմը հանդես կգա առաջարկներով:

Նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, եւ այդ հարաբերությունները պահպանվում են` անկախ Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից: Որպես համագործակցության ուղղություններ նախարարը առանձնացրել է զբոսաշրջության, նորարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

Անդրադառնալով Հայաստանի հետ Ուկրաինայի տնտեսական հարաբերություններին` Իվան Կուխտան հույս է հայտնել, որ երկու երկրները համագործակցության եզրեր կգտնեն` անկախ երկրների` տարբեր միություններին միանալու հանգամանքից:

Հոկտեմբերին նախատեսված է անցկացնել հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Դիտում՝ 1466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai