Հայտնի են Անելիք Բանկի կողմից դեպի Եգիպտոս 2 ուղեգրերի խաղարկության հաղթողները

11.08.2014 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Անելիք Բանկի ավանդատուների միջեւ տեղի է ունեցել դեպի Եգիպտոսի Հուրգադա քաղաք երկու անձի համար նախատեսված երկու ուղեգրերի խաղարկությունը:

Խաղարկությունն անցկացվել է այն ավանդատուների միջեւ, ովքեր 2014 թ. հունիսի 15-ից մինչեւ 31-ը ներառյալ Անելիք Բանկ-ում ներդրել են 500 հազար դրամ, $1000 կամ €1000 կամ նույն գումարի չափով համալրում են կատարել իրենց ավանդին:   

Ուղեգրերը տրամադրել է «Inter Continental» տուրիստական ընկերությունը: Խաղարկությանը մասնակցում էր շուրջ 700 ավանդատու: Խաղարկությունն իրականացվել է նախօրոք ընտրված հանձնաժողովի անդամների, ավանդատուների եւ ԶԼՄ-ների ներկայությամբ:

Խաղարկության արդյունքում դեպի Հուրգադա ուղեգրերը շահել են բանկի ավանդատուներ Նարինե Բադալյանը եւ Հասմիկ Գալուստյանը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր ավանդատուների թիվն ավելացել է շուրջ 8.5 %-ով, իսկ ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելն աճել է մոտ 18 %-ով: 2014 թ.-ի սկզբից Անելիք Բանկի ավանդային պորտֆելն ավելացել է շուրջ 8.5 մլրդ դրամով, իսկ ավանդատուների թվի աճը կազմել է մոտ 8 %: Նշված աճը պայմանավորված է ոչ միայն «Ամառային», այլ նաեւ «Դրամային», «Ապահով», «Փոխարկային» եւ այլ ավանդատեսակներով»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 2140
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai