Թողարկվել է American Express Cashback քարտը

22.07.2014 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը եւ American Express ընկերությունը թողարկել են American Express Cashback քարտը:

Ինչպես հայտնել են բանկում, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի American Express Cashback քարտը նոր ինովացիոն քարտային պրոդուկտ է, որը թույլ է տալիս քարտապաններին կառավարել իրենց միջոցները, միաժամանակ կուտակել CASHBACK՝ վճարային գործարքների դիմաց փոխհատուցում»:

CASHBACK-ի հնարավորությունն առավել շահավետ է դարձնում այս քարտով ամենօրյա անկանխիկ գնումները, քանի որ CASHBACK-ը իրականացվում է Հայաստանում կատարված բոլոր վճարումների համար:

American Express Cashback քարտը Հայաստանում՝ American Express ապրանքանիշի առաջին քարտն է, որը կարող է տրամադրվել առանց վարկային գծի:

American Express Cashback քարտը քարտատերերին հնարավորություն է տալիս ստանալ.

- 1% CASHBACK Հայաստանում կատարված բոլոր վճարային գործարքների դիմաց,

- 2% CASHBACK Հայաստանյան մի շարք սուպերմարկետներում:

Կախված հաճախորդի ֆինանսական պահանջներից՝ American Express Cashback Քարտի համար դիմելիս հաճախորդը կարող է ընտրություն կատարել՝ քարտը օգտագործել իր միջոցները ուղղակի տնօրինելու համար կամ ընտրել օվերդրաֆտի ստացման հնարավորություն ընձեռող քարտ:

Քարտատերերը կարող են օգտվել նաեւ American Express Selects միջազգային համակարգի հատուկ առաջարկներից ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

American Express Cashback քարտը տրամադրվում է ինչպես հայկական դրամով, այնպես էլ եվրոյով եւ ԱՄՆ դոլարով: Քարտի տարեկան սպասարկման միջնորդավճարը կազմում է 6000 ՀՀ դրամ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի American Express Cashback քարտ ձեռք բերելու համար կարելի է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել online դիմումն այստեղ:

Դիտում՝ 9432
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai