Արդշինինվեստբանկի I կիսամյակի զուտ շահույթը կազմել է 2.8 մլրդ դրամ

17.07.2014 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինինվեստբանկն ամփոփել է 2014 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները:

Ինչպես հայտնել են Արդշինինվեստբանկում, հաշվետու ժամանակահատվածում բանկը շարունակել է կայուն աճ արձանագրել:

Համեմատական դինամիկան 2013 թ. տարեվերջի հետ հետեւյալն է.

- ակտիվները կազմել են 275.3 մլրդ  դրամ, աճը՝  6.0 մլրդ  դրամ (2.2%);

- հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 183.5 մլրդ  դրամ, աճը՝    6.4 մլրդ  դրամ    (3.6%);

- hաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 180.9 մլրդ դրամ, աճը՝ 21.7 մլրդ դրամ (13.7%);

- սեփական կապիտալը կազմել է 45.8 մլրդ դրամ, աճը՝ 1.7 մլրդ դրամ, (3.9%):

2014 թ. առաջին կիսամյակում բանկի զուտ շահույթը կազմել է 2.8  մլրդ  դրամ՝  36.2%-ով գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը:

Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում բանկը Սիթիբանկի հետ կնքել է  $18 մլն-ի սինդիկացված վարկի պայմանագիր:

«Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ», - նշված է հաղորդագրության մեջ:

2014 թ. առաջին կիսամյակի ընթացքում բանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակը աճել է 3 300 հաճախորդով` կազմելով ավելի քան 224 000 հաճախորդ:

Արդշինինվեստբանկի ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ:

Դիտում՝ 4712
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai