BRICS երկրները կստեղծեն զարգացման նոր բանկ մինչեւ $100 մլրդ կապիտալով

11.07.2014 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) երկրների առաջնորդները Բրազիլիայում հուլիսի 14-16-ը կայանալիք գագաթնաժողովում համաձայնագիր կստորագրեն մինչեւ $100 մլրդ կապիտալով զարգացման նոր բանկ հիմնելու վերաբերյալ:   

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

Բանկը կարող է գործարկվել արդեն հաջորդ տարի, եթե մասնակիցները հասցնեն վավերացնել անհրաժեշտ փաստաթղթերը եւ բյուջեով նախատեսել անհրաժեշտ միջոցները: Նախատեսվում է, որ բանկը կֆինանսավորի մասնակից-երկրների ենթակառուցվածքային ծրագրերը:  

«Բանկը բաց է նոր մասնակիցների ներգրավման համար ՄԱԿ-ի անդամ-երկրների շարքերից, սակայն պայմանավորվածությունն այնպիսինն է, որ BRICS-ի մասնաբաժինը 55%-ից ցածր չպետք է լինի»,- ընդգծել է նախարարը:

Սիլուանովի խոսքերով, դեռեւս բաց է մնում բանկի գլխամասային գրասենյակի հարցը: Նախատեսվում է, որ երկրների ղեկավարների Բրազիլիայի գագաթնաժողովում վերջնական ընտրություն կկատարեն Շանհայի եւ Նյու Դելիի միջեւ եւ կկողմնորոշվեն բանկի նախագահի թեկնածության հարցում:  

Դիտում՝ 4751
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai