ՀՊՏՀ-ն՝ «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ
27.05.2014 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան


Մայիսի 23-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Կորյուն Աթոյանի մասնակցությամբ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանում (РИНХ) տեղի ունեցած հիմնադիր ժողովում ստորագրված պայմանագրով ՀՊՏՀ-ն դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ:
Պայմանագրի անդամներն են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի պետական տնտեսագիտական համալսարաննները, Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը (РИНХ), Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը, Կարագանդայի տնտեսագիտական համալսարանը եւ Օդեսայի ազգային տնտեսագիտական համալսարանը:
Ինչպես հայտնել են ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, նշված պայմանագրով հիմնադիրները ստեղծում են ոչ առեւտրային կազմակերպություն, որի նպատակը բուհերի համատեղ զարգացման ու փոխադարձ աջակցության արդյունավետ կառույցի ձեւավորումն է:
Հիմնադիր ժողովում հաստատվել է ասոցիացիայի կանոնադրությունը:
Հանդիպմանը հստակեցվել են նաեւ գործունեության ընդհանուր սկզբունքները, մասնակից կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Քննարկվել եւ հաստատվել է «Տնտեսագիտական համալսարաննների եվրասիական ասոցիացիայի» 2014-2016 թ.թ. աշխատանքային պլանը, ինչպես նաեւ ընդունվել է որոշում ասոցիացիայի՝ մշտապես գործող բաժանմունքների ստեղծման վերաբերյալ:
Վերջին լուրեր
30.05.2025 | 12:46 Նորություններ
Յունիբանկը` «Երեւանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր
29.05.2025 | 10:31 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: