ՊԵԿ-ը միացվել է ֆիննախին, նշանակվել են մի շարք նախարարներ

01.05.2014 | 00:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, կառավարության առընթեր Պետական եկամուտների ծառայությունը միացվել է ֆինանսների նախարարությանը:

Հրամանագրով սահմանվել է, որ «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» եւ այլ օրենքներով նախատեսված մաքսային եւ հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:

Միաժամանակ, կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն միացվել է քաղաքաշինության նախարարությանը:
 Նախագահի մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանը նշանակվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար` ազատվելով կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից եւ փոխարինելով նոր պաշտոնում Արմեն Մովսիսյանին:

Հովհաննես Մանուկյանը Հրայր Թովմասյանի փոխարեն նշանակվել է արդարադատության նախարար` ազատվելով Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Արամ Հարությունյանի փոխարեն բնապահպանության նախարար է նշանակվել Արամայիս Գրիգորյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը:

Եվս մեկ հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Դիտում՝ 3237
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW