Կասեցվում է կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը,-ասել է վարչապետը

23.04.2014 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում ներկայացրել է 7 հիմնական դրույթներ, որոնք, ըստ վարչապետի, պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար:

Վարչապետը նշել է, որ «այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչեւ նոր օրենսդրական փաթեթի ընդունումը»:

«Միաժամանակ, վստահ եմ, որ այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստանձնել աշխատողների վճարումների բեռը, կշարունակեն կատարել վճարումները: Այդ գումարները չեն կորում, դրանք աշխատողների գումարներն են, եւ ես պարզապես խնդրում եմ ընդամենը մի քանի ամիս սպասել` դրանց վերահաշվարկի մեխանիզմներն ամրագրելու համար: Բոլոր արդեն իսկ վճարած աշխատողները միայն կշահեն»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, որ ինքը եւս «դեմ է որեւէ հարցով խախտել ՀՀ Սահմանադրությունը, կենսաթոշակային բարեփոխումների` այս ձեւով կյանքի կոչվելուն, քաղաքացիների մոտ որեւէ հարց բաց կամ չպարզաբանված, ինչպես նաեւ կենսաթոշակային բարեփոխումների նման կարեւոր ծրագրում որեւէ շահառու խմբի ձայն չլսված մնալուն, սակայն, կողմ է կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու այն համատեղ իրականացնելուն»:

Դիտում՝ 3167
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai